Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Բերդավան համայնքում գիշերն ադրբեջանցի է հայտնվել

Բերդավան համայնքում գիշերն ադրբեջանցի է հայտնվել
11.12.2020 | 14:09

ԱԱԾ-ն Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում ադրբեջանցու է ձերբակալել։ «Ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը, այդ մասին ստացվել են օպերատիվ տվյալներ, որոնողական աշխատանքների արդյունքում անձը հայտնաբերվել է»՝ հաղորդեցին ԱԱԾ-ից: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: «Անձն ունի կասկածյալի կարգավիճակ, ձերբակալված է, այլ մանրամասներ չենք կարող հայտնել նախաքննական գաղտնիքի հիմքով պայմանավորված», - հայտնեցին ԱԱԾ-ից։

Դիտվել է՝ 3540

Մեկնաբանություններ